Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը համարվում է 2024 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտը, հայտնում է Goal-ը։
Հավակնորդների լավագույն եռյակում են հարձակվողներ Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի):
Մրցանակի գործող հաղթող Լիոնել Մեսսին (Ինտեր Մայամի) զբաղեցրել է ընդամենը 19-րդ տեղը։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն (Ալ Նասր) ցուցակում 15-րդն է։
2024 թվականի «Ոսկե գնդակի» 5 գլխավոր հավակնորդները՝ ըստ Goal-ի.
1. Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ);
2. Կիլիան Մբապե (ՊՍԺ);
3. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի);
4. Հարի Քեյն (Բավարիա)
5. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)