IDBANK ՀՊԼ 14-րդ տուրում գործող չեմպիոն «Ուրարտուն» ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ։ Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ։
24-րդ րոպեին Կոդիան առաջ մղեց հյուրերին։ 27-րդ րոպեին Սանոգոն հավասարեցրեց հաշիվը։ 88-րդ րոպեին Ջիկիան առաջ մղեց տանտերերին, իսկ 97-րդ րոպեին Համլետ Մնացականյանը հաշիվը դարձրեց 2։2։
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 27 միավորով 4-րդն է։ «Շիրակը» 8-րդն է 11 միավորով։
























































