«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին Corriere dello Sport-ին պատմել է Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի մասին: Հիշեցնենք, որ վերջերս «Ատալանտան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ հաղթելով «Վալենսիային»:
«Իտալիա վերադառնալուց հետո մենք ընկանք մի իրականություն, որը, ինչպես գիտեք, սարսափելի էր, բայց չգիտեինք, որ դա նույնիսկ ավելի վատն է դարձել:
Չորս օր առաջ աշխարհն այլ էր: Այսօր մենք չգիտենք, թե ինչ ենք անելու, պարզապես կցանկանայինք մարզվել:Սա դժվար է, բայց մենք պետք է հարմարվենք նման պայմաններին:Ես գաղափար չունեմ, թե ինչ կլինի ապագայում: Ամեն ինչ անորոշ է»,- մեջբերում է մասնագետին Football-italia-ն: