Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրում հանդիպել են «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»։ Թիմերը խաղացել են Բարսելոնայի «Օլիմպիական Լյուիս Քոմփանիս» մարզադաշտում (Իսպանիա): Հյուրերը 2:1 հաշվով հաղթանակ են տարել։
Առաջին խաղակեսի սկզբում՝ վեցերորդ րոպեին, Իլկայ Գյունդողանն օգտվել է Աուրելիեն Չուամենիի սխալից և բացել է հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով կատալոնացիներին։
Երկրորդ խաղակեսում՝ 68-րդ րոպեին, Ջուդ Բելինգհեմը հեռահար շքեղ հարվածով հավասարեցրել է հաշիվը։ Հանդիպման վերջնամասում՝ 90+2-րդ րոպեին, Ջուդ Բելինգհեմը դուբլ է ձևակերպել ՝ հաղթանակ պարգևելով մադրիդցիներին։
Այս հանդիպումից հետո «Ռեալը» բարձրացել է իսպանական Պրիմերայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Կառլո Անչելոտիի թիմը 11 խաղից հետո ունի 28 միավոր։ «Բարսելոնան» 24 միավորով երրորդ տեղում է։ «Ժիրոնան» առաջատարն է (28):
























































