«Ինտեր Մայամիի» կազմը լքել է երեք ֆուտբոլիստ, հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը կլքեն հարձակվող Ժոզեֆ Մարտինեսը, կիսապաշտպան Վիկտոր Ուլոան և եզրային հարձակվող Ջեյկ Լակավան։
Միաժամանակ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան հաջորդ մրցաշրջանում կշարունակեն հանդես գալ Մայամիի «Ինտերում»:
Հիշեցնենք, որ MLS-ի կանոնավոր առաջնության արդյունքներով «Ինտերը» չկարողացավ դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ։
























































