Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները։
F խմբում ՊՍԺ-ն 3-0 հաշվով հաղթեց «Միլանին»: Փարիզյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Կիլիան Մբապեն, Ռանդալ Կոլո-Մուանին և Լի Կան Ինը։
Զուգահեռաբար ընթացող խաղում Դորտմունդի «Բորուսիան» նվազագույն հաշվով հաղթեց «Նյուքասլին» Նմեչայի գոլի շնորհիվ։
ՊՍԺ-ն 6 միավորով գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը։ «Բորուսիան» ու «Նյուքասլն» ունեն 4-ական միավոր, իսկ «Միլանը»՝ 2 միավոր։