«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նախորդ մրցաշրջանի արդյունքներով կնվաճի «Ոսկե գնդակը»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Մեսսին կարիերայի ընթացքում 8-րդ անգամ կնվաճի ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը։ Ռոմանոն նշել է, որ դա ստուգված տեղեկություն է։
Անցած մրցաշրջանում 36-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց աշխարհի գավաթը։ Մեսսին ճանաչվել է նաև Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Հավելենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ հոկտեմբերի 30-ին։ Նշենք, որ մրցանակը ստանալու գլխավոր ֆավորիտներն են Լիոնել Մեսսին և Էրլինգ Հոլանդը։
























































