ՀՊԼ 13-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը բացվել է միայն 78-րդ րոպեին. Դավիթ Խուրցիձեն է գրավել բանակայինների դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին:
Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի թիմն իր միավորների թիվը հասցրել է 25-ի և շարունակում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը զբաղեցնել: ԲԿՄԱ-ն 13 միավորով 7-րդ տեղում է: