Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Բրագային»։
Մադրիդյան ակումբի կազմում 16-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոդրիգոն։ 61-րդ րոպեին հյուրերից հաշիվը կրկնապատկեց Ջուդ Բելինգեմը։
Տանտերերի կազմում միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Ալվարո Ջալոն։
Այս խմբի մյուս խաղում «Նապոլին» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Ունիոնին»։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ջակոմո Ռասպադորին՝ աչքի ընկնելով 65-րդ րոպեին։
C խմբի առաջատարը Մադրիդի «Ռեալն» է 9 միավորով։ «Նապոլին» ունի 6, իսկ «Բրագան»՝ 3 միավոր։ «Ունիոնը» միավոր չի վաստակել։
























































