Տիրանայում կայացել է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության ազատ ոճայինների վիճակահանությունը:
Հոկտեմբերի 23-ին մրցագորգ դուրս կգան 61 կգ Մեժլում Մեժլումյանը, 74 կգ Հայկ Պապիկյանը, 86 կգ Մուշեղ Մկրտչյանը, 92 կգ Կնյազ Իբոյանը և 125 կգ Խաչատուր Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ ԱԱ-ում հանդես են գալու նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։