Նիդեռլանդների առաջնության 9-րդ տուրում «Այաքսը» հյուրընկալվել էր այս մրցաշրջանի հետնապահներից մեկին՝ «Ուտրեխտին»։
Ամստերդամցիները խաղային առավելություն ունեին, բայց, այնուամենայնիվ, հաջողության չհասան այս խաղում։ Ավելին, երկրորդ խաղակեսի մեկնարկում երկու անընդմեջ գնդակ բաց թողեցին, սակայն կարողացան շրջել հանդիպման ընթացքը Քրիստիան Հլինսոնի (դուբլ) և Սթիվեն Բերգվեյնի (11մ) գոլերի շնորհիվ։
Սակայն մրցակիցը քիչ անց հավասարեցրեց հաշիվը՝ 3-3։ 90-րդ րոպեին հանդիպումը մի քանի անգամ ընդհատվեց։ Այդ ամենից հետո տանտերերն ավելացված ժամանակում կարողացան հաղթանակ կորզել՝ 4-3:
Այս խաղից հետո «Այաքսը» 5 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է։
























































