Լա Լիգայի 10-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Սևիլյային» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը։
Հանդիպման 4-րդ րոպեին Ֆեդե Վալվերդեն գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։
74-րդ րոպեին Ալաբան ինքնագոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով տանտերերին։ 4 րոպե անց Կրոսի փոխանցումից հետո Կարվախալը հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով մադրիդցիներին պարտությունից։
Այս խաղից հետո «Ռեալը» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սևիլյան» 9 միավորով 13-րդ տեղում է։























































