ՌՊԼ 12-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Բալթիկային» և 2-2 ավարտեց հանդիպումը։
Մինչև 61-րդ րոպեն հյուրերը պարտվում էին 1-2 հաշվով, երբ մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Կրասնոդարը» 28 միավորով 1-ին տեղում է։
























































