Թուրինի «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում «Տորինոն» ընդունել էր «Ինտերին» և 0-3 հաշվով պարտություն կրեց։
Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։
Հանդիպման հաշիվը բացվեց 59-րդ րոպեին․ աչքի ընկավ Թյուրամը, իսկ 67-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը կրկնապատկեց այն։ Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին, գնդակին մոտեցավ Չալհանօղլուն և այն ուղարկեց ցանցը։
Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Ինտերը» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Տորինոն» 9 միավորով 14-րդ տեղում է։
























































