ՖԻՖԱ-ն նախատեսում է ընտրել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչի վայրը Ամերիկայի Միացյալ Նահանգների երկու քաղաքների միջև։
Ինչպես նշում է The Times-ը, ֆավորիտներն են MetLife մարզադաշտը, որը գտնվում է Նյու Յորք-Նյու Ջերսի նահանգների սահմանին և AT&T մարզադաշտը Արլինգթոնում (Տեխաս):
Նաև, ըստ լուրերի, Աշխարհի հաջորդ առաջնության բացման հանդիպումը կանցկացվի Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում, որը հյուրընկալել է 1970 և 1986 թվականներին Աշխարհի առաջնության եզրափակիչները:
Հիշեցնենք, որ 48 թիմերի մասնակցությամբ Աշխարհի առաջին առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
























































