Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ բին Սուլայեմը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Հայաստանի հետ ռազմական հակամարտության ֆոնին դուրս չի մնացել Ֆորմուլա 1-ի օրացույցից և չի զրկվել 2023 թվականի դեկտեմբերին գլխավոր ասամբելան կազմակերպելու իրավունքից։
«Մենք պետք է չեզոք մնանք թե՛ կրոնական, թե՛ քաղաքական հարցերում։ Ահա թե ինչ է ասում մեր կանոնադրությունը. ես չեմ ստեղծել այս կանոնները, բայց դրանք պետք է պահպանվեն: Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ ունեն դրանք։ Մենք ուղղակի մեզ հիմարի տեղ կդնենք։
Ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում [Ադրբեջանի և Հայաստանի միջև]։ Բայց միևնույն ժամանակ կարող ենք նշել առնվազն 20 երկիր, որտեղ ներկայում զինված բախումներ են տեղի ունենում։ Ի վերջո, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Ո՞վ ես դու, որ դա դատես»,- Սուլայեմի խոսքերն է մեջբերում German Motorsport-Total-ը:
Լրագրողների այն դիտարկմանը, որ FIA-ն հրաժարվել է մրցարշավներ անցկացնել Ռուսաստանում և սահմանափակել է ռուս ավտոարշավորդների մասնակցությունը՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունների պատասխանել է․ իրադարձությունների բռնկումից հետո, ֆեդերացիայի նախագահը պատասխանել է. «Ես ինքս դեմ էի դրան։ Բայց մենք արտահերթ ժողով հրավիրեցինք և արեցինք այն, ինչ ցանկանում էին մասնակիցները։ Նրանց ձայնը գերակա էր։ Ընտրվել եմ ֆեդերացիայի ներկայացուցիչների ցանկություններն իրականացնելու համար։ Ես ինքս ֆեդերացիայի ներկայացուցիչ եմ»։
Հիշեցնենք՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ավելի վաղ կոչ-գրություն էր ուղարկել FIA-ին՝Արցախում էթնիկ զտումները և ցեղասպանությունը կանխելու վերաբերյալ, երբ ստացել էր 2023 թվականի դեկտեմբերի 5-8-ը Ադրբեջանի Բաքու քաղաքում FIA-ի Գլխավոր ասամբլեայի շաբաթվան մասնակցելու հրավերը: