IDBANK Հայաստանի Պրեմիեր լիգայի 12–րդ տուրում «Ալաշկերտը» Չարենցավանում 1։2 հաշվով պարտվեց «Վանին»։
Տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ ոչ–ոքի խաղաց «Արարատ–Արմենիայի» հետ։ Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։
Տանտերերի կազմում 28–րդ րոպեին հաշիվը բացեց Լուկաս Վիլելան։ 90–րդ րոպեին Ալվին Տերան խփեց պատասխան գոլը։
Այս խաղերից հետո «Փյունիկը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 30 միավորով։ «Արարատ–Արմենիան» 23 միավորով 3–րդն է։ «Ալաշկերտը» 4–րդն է 22 միավորով։ «Վանը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 7 միավորով։
























































