Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կոնֆլիկտի մեջ է մտել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսի հետ, հայտնում է As-ը։
Վենեսուելայի հետ խաղից հետո (1:1) տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ հարձակվողի վրա ադիբուդի տոպրակ են նետել, Նեյմարը սպառնացել է թիմի հետ չթռչել Ուրուգվայի դեմ ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական փուլի խմբային հանդիպմանը: .
Ուրուգվայի հետ խաղը նախատեսված է հոկտեմբերի 18-ին։ Հանդիպումը կկայանա Մոնտեվիդեոյում։
























































