Ֆուտբոլի VBet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»: Տանտերերի կազմում միակ գոլը 54-րոպեին խփեց Լուիս Օգանան: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին:
Հիշեցնենք, որ կիսաերզափակչի մյուս խաղում այսօր կմրցեն «Ուրարտուն» ու «Նոան»: Հանդիպումը տեղի կունենա «Ուրարտու-1» մարզադաշտում և կմեկնարկի 18:00-ին: