Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է հերթական մարզումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Մարզմանը մասնակցել են 20 ֆուտբոլիստներ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հոկտեմբերի 9-ին հավաքականի հետ առաջին մարզումն են անցկացրել Էդուարդ Սպերցյանը, Գեորգի Հարությունյանը, Վահան Բիչախչյանը, Տիգրան Բարսեղյանը, Ստյոպա Մկրտչյանը և թիմի նորեկ Էդգար Սևիկյանը:
Մարզմանը չեն մասնակցել Անդրե Չալըշըրը, Արթուր Սերոբյանը և Ուգոչուկվու Իվուն, որոնք հավաքին միացել են երեկ ուշ երեկոյան։
Մարզման տեսանյութը՝ ստորև.
Այսօր առավոտյան մեր ընտրանին վերջին մարզումը կանցկացնի Երևանում, որից հետո կմեկնի Լատվիա։