Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Նիժնի Նովգորոդում կայացավ ՌՊԼ-ի 11-րդ տուրի հանդիպումը, որում «Նիժնի Նովգորոդը» հյուրընկալել էր «Կռիլյա Սովետովին»։
Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հանդիպման առաջին գոլը 13-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը։ Վերջնական հաշիվը 2-րդ խաղակեսի 4-րդ փոխհատուցված րոպեին սահմանեց տանտերերի հարձակվող Զե Տուրբոն․ վերջինս 70-րդ րոպեին փոխարինել էր հենց Սևիկյանին։
Այս խաղից հետո «Նիժնի Նովգորոդը» վաստակել է 17 միավոր և բարձրացել 5-րդ հորիզոնական։
























































