Լեհաստանի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Պոգոնը» արտագնա խաղում հանդիպեց «Ռուխի» հետ։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 71-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Պոգոնը» 18 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում։
























































