ԱՄՆ-ում կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության հանդիպումը, որում «Չիկագո Ֆայրը» 4-1 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին»։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ են դարձել Ջերդան Շաքիրին և Մարեն Հայլե-Սելասին։ Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Ժոզեֆ Մարտինեսը (11 մետրանոց): Դեյվիդ Բեքհեմի թիմի գլխավոր աստղ Լիոնել Մեսսին կրկին բացակայում էր հայտացուցակից։
Մեկ այլ խաղում «Կոլամբուսն» արտագնա խաղում հաղթեց «Նյու Ինգլանդին» 2-1 հաշվով։
Հյուրերի կազմում ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
























































