Բրազիլիայում ավարտվեց Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Ինտերնասիոնալը» սեփական հարկի ընդունել էր «Ֆլումինենսեին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Գաբրիել Մերկադոն, իսկ հյուրերի կազմում աչքի են ընկել Ջոն Քենեդին և Գերման Կանոն։
Դիմակայության առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Այսպիսով, «Ֆլումինենսեն» դարձավ 2023 թվականի եզրափակիչի առաջին մասնակիցը, որում կմրցի «Բոկա Խունիորս» (Արգենտինա) — «Պալմեյրաս» (Բրազիլիա) խաղի հաղթողի հետ։
























































