Հայաստանի Պրեմիեր-լիգայի 11-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է «Վեստ Արմենիային» ու երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Տանտերերը խաղի հենց մեկնարկում հաշիվը բացելու իրական հնարավորություն են ունեցել, սակայն հարձակվող Լևան Կուտալիան 7-րդ րոպեին չի կարողացել հստակ իրացնել իր իսկ վաստակած 11-մետրանոցը։ Վրացի ֆուտբոլիստը խաղի ընթացքում, այդուհանդերձ, աչքի է ընկել խփած գնդակով՝ 53-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ ու կրկնապատկելով իր թիմի առավելությունը։
Մինչ այդ՝ առաջին կեսին ավելացված առաջին րոպեին,տանտերերի ռուս կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն բացել է հաշիվը։
11 խաղից հետո Վահե Գևորգյանի թիմը 22 միավոր ունի իր ակտիվում և զբաղեցնում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Վեստ Արմենիան» 7 միավորով 9-րդ տեղում է։