Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումներին պատրաստվում են հետևյալ ֆուտզալիստները.
Լուան Մյուլլեր Բարբոսա — «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով — «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան — «Երևան ՖԱ»
Արտյոմ Զաքարյան — «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան — «Ուխտա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան — «Վիտեն» (Բելառուս)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա — «Պլզեն» (Չեխիա)
Արսենի Պետրոսյան — «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան — «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան — «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան — «Երևան ՖԱ»
Աղասի Եղիազարյան — «Երևան ՖԱ»
Միհրան Դերմենջյան — «Երևան ՖԱ»
Կարեն Խատուև — «Երևան ՖԱ»
Էրիկ Հակոբյան — «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան — «Լեոսթանդքոյին»
Հիշեցնենք, որ Էլիտ ռաունդի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան մեր հավաքականը կմեկնի Պորտուգալիա, որտեղ հոկտեմբերի 11-ին կկայանա Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: