ՀՊԼ 11-րդ տուրում «Շիրակը» ընդունել էր «Վանին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
27-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սերգեյ Մանուկյանը, իսկ 61-ին մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Պոբուլիչը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։
Այս խաղից հետո գյումրեցիները 7 միավորով 8-րդ տեղում են, իսկ Չարենցավանի թիմը 4 միավորով եզրափակում է աղյուսակը։