ՀՊԼ 11-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Ուրարտուին» և պարտվեց 1-2 հաշվով։
10-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Կաստանեյրան, իսկ 22-ին Ժիրայր Մարգարյանը հավասարեցրեց այն։ 53-րդ րոպեին Պրուդնիկովը հաղթանակ պարգևեց հյուրերին։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 23 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Արարատ-Արմենիան» 22 միավորով՝ 3-րդ։