Սաուդյան Արաբիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Ալ Ֆատեհը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Վեհդային»։
Հանդիպումն ավարտվել է «Ալ Ֆատեհի» հաղթանակով՝ 5-1 հաշվով։ Հաղթող թիմի կազմում հեթ-տրիկ է գրանցել Քրիստիան Տելոն։
Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։
Այս խաղից հետո «Ալ Ֆատեհը» 14 միավորով 7-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում։