«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել «Матч ТВ»-ի հաղորդավարուհուն՝ Յանա Ռոմաշկինային։
«Ես ասում եմ այո», – գրել է Ռոմաշկինան Instagram-ում՝ հրապարակելով լուսանկար՝ ամուսնական մատանին իր մատնեմատին Օստանկինո աշտարակի ֆոնին:
«Նաիր Տիկնիզյանի և Յանա Ռոմաշկինայի հարաբերությունների մասին խոսակցությունները հայտնվել են այն բանից հետո, երբ հեռուստահաղորդավարը Instagram-ում հրապարակել է ֆուտբոլիստի հետ համատեղ լուսանկարը։ Նա սրտի տեսքով էմոջի է դրել դրա վրա և գրել. «Կարծես նոր զույգ ունենք»»,- գրում է Championat.com-ը։