ՀՊԼ 10-րդ տուրում «Ուրարտուն» Արմավիրի մարզադաշտում ընդունել է ԲԿՄԱ-ին և 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Հանդիպման բոլոր գոլերն էլ խփվել են երկրորդ խաղակեսում:
53-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է հյուրերի 21-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Տանտերերի կազմում պատասխան գնդակը հեղինակել է Արաս Օզբիլիսը՝ 74-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: «Ուրարտուին» հաղթանակ է պարգևել 30-ամյա ֆրանսիացի հարձակվող Յանա Սանոգոն՝ 85-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը:
Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» իր միավորների թիվը հասցրել է 20-ի և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: ԲԿՄԱ-ն 13 միավորով 6-րդ տեղում է:
10-րդ տուրի մյուս հանդիպումները կկայանան սեպտեմբերին 29-ին և 30-ին: