Արթուր Ոսկանյանն ArmSport-ի հետ զրույցում հաստատել է, որ կստանձնի «Նոայի» սպորտային տնօրենի պաշտոնը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրագրող Սուրեն Մելիքսեթյանը՝ ակումբը պատրաստվում է խզել պայմանագիրը սպորտային տնօրեն Արթուր Սահակյանի հետ, որը փաստաթղթերով ակումբի գլխավոր տնօրենն է։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ոսկանյանը հեռացել է Ավանի Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի տնօրենի պաշտոնից։