Արթուր Ոսկանյանը հեռացել է Ավանի Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի տնօրենի պաշտոնից: Այս մասին մասնագետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հարգելի ֆուտբոլասերներ։ Այսօր երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրս Ավանի Տեխնիկական Կենտրոն Ֆուտբոլի Ակադեմիայի հետ։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային և Ավանի Տեխնիկական Կենտրոն Ֆուտբոլի Ակադեմիային վստահության և համատեղ ութ ամիսների լավ աշխատանքի համար։ Շնորհակալությունս եմ հայտնում Ակադեմիայի ամբողջ աշխատանքային անձնակազմին, մարզիչներին, ֆուտբոլիստներին, ծնողներին։ Հուսով եմ այս կարճ ժամանակահատվածում կարողացա իմ փորձն ու գիտելիքները փոխանցել մարզիչներին և ֆուտբոլիստներին։
Աշխատել եմ ու աշխատելու եմ հանուն հայկական ֆուտբոլի»,-գրել է Ոսկանյանը: