Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4-2 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Էդմոն Մովսիսյանն ու Մաքս Ձիովը, իսկ հյուրերի կազմում՝ Ալեքսանդր Միլկովիչը, Իլիաս Ալհաֆտը, Արթուր Միրանյանը (11մ) և Պաուլ Խլադոնը։
Այս խաղից հետո «Վեստ Արմենիան» 6 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Նոան» 15 միավորով 5-րդ տեղում է։