Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը վերադարձրել է RF լոգոյի հեղինակային իրավունքները։
ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Nike ընկերությունը RF լոգոյի իրավունքները փոխանցել է Tenro AG ընկերությանը, որը 2007 թվականին հիմնադրվել է Ֆեդերերի կողմից։
Նշանը ստեղծվել էր Nike ընկերության կողմից 2010 թվականին։ Ֆեդերերի հետ պայմանագրի ավարտից հետո Nike-ը շարունակում էր պահպանել լոգոյի հեղինակային իրավունքները։ Այդ է պատճառը, որ լոգոտիպը չէր հայտնվում Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոնի կրած հագուստների վրա 2018 թվականից հետո, երբ նա պայմանագիր կնքեց Uniqlo-ի հետ։