ՀՊԼ 9-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիի Քաղաքային մարզադաշտում ընդունել է «Շիրակին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի արդեն 5-րդ րոպեին հեղինակել է վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբալյոն:
Մինչև խաղավարտ հաշվում այլ փոփոխություն չի գրանցվել, իսկ հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ երևանյան թիմը մնացել է 10 հոգով, երբ թիմի ուկրաինացի կիսապաշտպան Սերգեյ Վակուլենկոն երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվել է խաղադաշտից:
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» իր միավորների թիվը հասցրել է 23-ի և շարունակում է գլխավորոել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը՝ անցկացնելով 9 խաղ: «Շիրակը» եզրափակում է աղյուսակը՝ 9 խաղից հետո իր ակտիվում ունենալով ընդամենը 3 միավոր:
Երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտը» 9-րդ տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել և 19 միավոր ունի իր ակտիվում: