Մարիամ Մկրտչյանը 2023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնության միանձնյա առաջատարն է։
Նա 4 անընդմեջ հաղթանակ է տարել մրցաշարում։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանից առաջնությանը մասնակցում են նաև Մամիկոն Ղարիբյանը և Ասյա Եդիգարյանը: Մամիկոնը վաստակել է 3 միավոր, Ասյան՝ 2.5: