Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին։
Այսօր մեդալների համար պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Բրոնզե մեդալի համար պայքարում այսօր մրցագորգ դուրս եկավ Սլավիկ Գալստյանը (67 կգ)։ Սլավիկը պարտվեց իրանցի մրցակցին։ Օլիմպիական խաղերի ուղեգրի համար գոտեմարտում Սլավիկը մրցեց Ղրղզստանի ներկայացուցչի հետ և հաղթեց 8-0 հաշվով։
Այսօր Հրաչյա Պողոսյանը (63 կգ) սփոփիչ գոտեմարտում 8-0 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակցին և հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար։ Մեդալի համար գոտեմարտում Պողոսյանը պարտվեց մրցակցին։