«Կրասնոդարը» ՌՊԼ-ում իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց ինը հանդիպման՝ 9-րդ տուրում հաղթելով «Ուրալին» (2-0):
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տանտերերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց։
«Կրասնոդարը» վաստակեց 21 միավոր և մրցաշարային աղյուսակում վերադարձավ 1-ին հորիզոնական։
«Ռոստովը» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ՝ 3-3։ Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Խորեն Բայրամյանը՝ փոխարինվելով 76-րդ րոպեին։
«Ռոստովն» այս խաղից հետո 9 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում։