Ղազախստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Աստանան» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Օրդաբասիի» նկատմամբ։
Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։
Այս հաղթանակից հետո «Աստանան» վաստակեց 46 միավոր ու բարձրացավ երկրորդ տեղ։
Մրցաշարային աղյուսակի առաջատար «Օրդաբասին» երեք միավորով առաջ է «Աստանայից»։