Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունեց «Ժիլինային»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Երկու գոլին էլ իր մասնակցությունն ունեցավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ նախ դառնալով գոլային փոխանցման, իսկ հետո նաև գոլի հեղինակ։
Այս խաղից հետո «Սլովանը» 11 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։