Դանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում «Ռանդերսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Օրխուսին»։
Հանդիպումն ավարտվեց որ-ոքի՝ 1-1 հաշվով։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց հարձակվող Էդգար Բաբայանը՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի սկզբում։
Բաբայանն այս մրցաշրջանում մասնակցել է «Ռանդերսի» բոլոր 9 հանդիպումներին, որից 4-ում եղել է մեկնարկային կազմում։ Թիմն այսօրվա խաղից հետո 9 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում։