«Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին կարծում է, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին այս տարի պետք է արժանանա «Ոսկե գնդակին»:
«Հոլանդը, Մբապեն և Մեսսին կպայքարեն «Ոսկե գնդակի» համար։ Հուսով եմ, որ Մեսսին կհաղթի նրանց և կստանա «Ոսկե գնդակը», – մեջբերում է Ռունիին «Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջում Մեսսին ՊՍԺ-ի հետ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, ինչպես նաև ոսկե մեդալ նվաճեց Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում։ Մեսսին նաև ճանաչվել է Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացնում է France Football ամսագիրը։