Սեպտեմբերի 22-ին կայացավ արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակիչը, որում հանդիպեցին նորվեգացի Մագնուս Կարլսենը և ամերիկացի Հիկարու Նակամուրան։
Եզրափակչում հաղթեց Կարլսենը՝ 13,5-12,5 հաշվով։
Եզրափակիչը բաղկացած էր մի քանի փուլից. Մագնուսն անմիջապես վաստակեց առաջին երկու միավորը, բայց հետո Նակամուրային հաջողվեց շրջել հանդիպման ընթացքը և երեք միավորի առավելություն ստանալ։ Սակայն հետո նորվեգացուն հաջողվեց միավորներով հավասարվել մրցակցին։ Վճռորոշ խաղում Մագնուսը հաղթանակ տոնեց ու հաղթեց եզրափակիչում։
32-ամյա նորվեգացու համար սա արագ շախմատի աշխարհի առաջնության երրորդ տիտղոսն է։