Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կորտուան և մադրիդյան թիմի պաշտպան Մարսելոն վնասվածքի պատճառով դուրս են մնալու թիմի առաջիկա խաղերի հայտացուցակներից:
Հավանական է, որ երկու ֆուտբոլիստներն էլ բաց կթողնեն «Էյբարի» դեմ հանդիպումը Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայի «Ման Սիթիի» դեմ հանդիպումը:
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Էյբարին»։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, «Էյբարի» հաղթանակը ՝ 13, իսկ ոչ ոքին՝ 6,1։