«Փյունիկի» կիսապաշտպան Միխայիլ Կովալենկոն խոսել է Երևանում ստեղծված իրավիճակի մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի շուրջ հակամարտության ֆոնին։
«Ընդհանուր առմամբ, հիմա գործերը լավ են։ Անշուշտ, մենք ապրումներ ենք ունենում ու անհանգստանում ենք ստեղծված իրավիճակի պատճառով, հատկապես տեղի տղաները։ Այս օրերին ես ու կինս մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում հավաքման կետում։ Ես հետաքրքրվում եմ իրավիճակով թե՛ լուրերի, թե՛ տեղացի տղաների միջոցով։ Իրավիճակը բարդ է ու տհաճ։ Երևանի կենտրոնում հանրահավաքներ են տեղի ունենում, բայց կարծես սարսափելի ոչինչ չկա։ Չեմ նախատեսում հեռանալ Երևանից կամ Հայաստանից. մենք աշխատում ենք սովորականի պես։
Այս իրավիճակը ազդե՞լ է մարզումների ընթացքի վրա։ Ոչ, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ «Փյունիկը» առաջնությունում նպատակներ ունի, և մենք փորձում ենք կենտրոնանալ մեր նպատակների վրա»,- «Championat»-ի թղթակից Ալեքսանդր Երշովի հետ զրույցում ասել է Կովալենկոն։