Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Զագրեբի «Դինամոն» 5։1 հաշվով հաղթեց «Աստանային»։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Մեր ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանն էլ փոխարինման էր մտել 45-րդ րոպեին։ Հյուրերի կազմում միակ գոլը խփեց հենց Հովհաննիսյանը։
«Սլովանը» սեփական հարկի տակ հաղթեց Ֆարերյան կղզիները ներկայացնող «Կլակսվիկին» 2։1 հաշվով։
Տանտերերի կազմում 67-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը և քիչ անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ։