Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Նոա»-«Փյունիկ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0-1 հաշվով։
«Փյունիկի» կազմում 87-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հովհաննես Հարությունյանը։
Այս խաղից հետո «Նոան» 12 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։
«Փյունիկը» 20 միավորով միանձնյա գլխավորում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։