Հոլանդացի ձյուդոիստները անվտանգության նկատառումներից ելնելով չեն մեկնի Բաքում՝ մասնակցելու «Մեծ սաղավարտի» մրցաշարին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառով, այս մասին հայտնում է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS):
Սեպտեմբերի 22-24-ը Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվի Մեծ սաղավարտի մրցաշար։
Նիդեռլանդների ձյուդոյի ասոցիացիան (JBN) հայտնել է, որ որոշել է իր մարզիկներին Բաքու չուղարկել: Սպասվում էր, որ մրցաշարին ներկա կլինեն 15 հոլանդացի ձյուդոիստներ։
«Որոշումն ընդունվել է բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով: Չնայած Բաքուն գտնվում է վայրից (սրացման վայրից) 300 կմ հեռավորության վրա, պարզ չէ, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Մենք վստահ չենք, թե արդյոք մենք կարո՞ղ ենք անվտանգ մնալ այնտեղ», – ասել է ասոցիացիայի ներկայացուցիչ Ժերուն դե Բրյունը: