Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին՝ այսպիսով նվաճելով նաև Փարիզ-2024-ի ուղեգիր։
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևից՝ 8-6։
Քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել է8 օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ 9:10 հաշվով պարտություն էր կրել։